National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

Արա Բաբլոյանը ողջունել է Քրիստիան Վիգենինի այցը Հայաստան՝ կարեւորելով այն Հարավային Կովկասի երկրներ այցելության շրջանակում: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների այցելությունները տարածաշրջան հնարավորություն կտան տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, անաչառ պատկերացում կազմելու դրանց մասին: Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը սատարում է ԵԱՀԿ դիրքորոշմանը եւ կոչ անում իր բոլոր գործընկերներին՝ գործել համաձայն ԵԱՀԿ սկզբունքների եւ միջազգային նորմերի: ՀՀ ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը Երեւանում՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունը կգտնի սերտորեն շփվելու եւ համագործակցելու նոր ուղիներ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով. «Մեզ համար մարդը մեծագույն արժեք է. ամեն ինչ ստեղծվում է նրա շուրջ: Կարեւոր է նաեւ մարդու իրավունքի պաշտպանությունը: Որպես բժիշկ, որը պայքարել է հանուն մարդկային կյանքերի փրկության, ես հավասարապես ցավում եմ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից զոհվող երիտասարդների համար»:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է մարդու՝ անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքը՝ կարծիք հայտնելով, որ երկու ժողովուրդներն էլ կցանկանան հաստատել խաղաղություն եւ շփման գծում չունենալ զոհեր: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ ԼՂ հակամարտությունը պիտի դիտարկել ոչ թե տարածքային, այլ մարդու իրավունքների տեսանկյունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքը:

Անդրադառնալով տարիներ շարունակ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը եվրոպական արժեքների կրողն է եւ պատրաստ է բանակցելու, երկխոսելու տարածաշրջանի առջեւ ծառացած խնդիրների շուրջ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ հետ եւ Երեւանում գրասենյակը վերաբացելու:

Քրիստիան Վիգենինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նույնպես ափսոսանք հայտնել տարածաշրջանում ԵԱՀԿ գրասենյակների գործունեությունը դադարեցնելու առնչությամբ: Պարոն Վիգենինը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատվիրակության գործունեությունը ԵԱՀԿ ԽՎ-ում:

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ իր առաքելության նպատակն է նպաստել տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսության կայացմանը, խաղաղության հաստատմանը եւ պահպանմանը: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հակամարտությունների լուծման գործում:

Ըստ պարոն Վիգենինի՝ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որովհետեւ ոչ միայն երկրները, այլեւ հասարակ քաղաքացիները բարձր գին են վճարում դրանց համար:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին՝ Քրիստիան Վիգենինը նշել է, որ իր նպատակներից պիտի լինի Հայաստանը ճանաչելի դարձնել ոչ միայն ԼՂ հակամարտությամբ, այլեւ որպես երկիր, որտեղ կա ժողովրդավարական առաջընթաց, տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ:

Հանդիպման ավարտին Քրիստիան Վիգենինը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի վերականգնել ԵԱՀԿ ներկայությունը Հայաստանում՝ նշելով. «Լավ կլինի, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ԵԱՀԿ ներկայությունը տարածաշրջանում անհրաժեշտ չլինի»:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am